ԵԽ-ը «լավ առաջընթաց» է արձանագրում Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում

ԵԽ-ը «լավ առաջընթաց» է արձանագրում Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով Եվրախորհրդի փորձագետների խումբը՝ GRETA-ն Հայաստանում «լավ առաջընթաց» է արձանագրել տվյալ ոլորտում, այսօր հրապարակված իր նոր զեկույցում նշելով, որ երկիրը առաջ է շարժվել թե՛ օրենսդրությամբ և թե՛ գործնականորեն: Այդուհանդերձ, Եվրախորհրդի փորձագետները հավելում են, որ ավելին պետք է արվի՝ կանխելու երեխաների թրաֆիքինգը, թրաֆինգը աշխատանքային շահագործման նպատակով, ինչպես նաև զոհերին պաշտպանելու և օժանդակելու համար:

Համաձայն 2012 թվականից մինչև 2016-ի դեկտեմբեր ժամանակահատվածն ընդգրկող զեկույցի՝ Հայաստանը մնում է առաջին հերթին երկիր, որտեղից մարդիկ թրաֆիքինգի են ենթարկվում: Տվյալ ժամանակահատվածում շուրջ 70 զոհեր են անհատականացվել, որոնց մեծամասնությունը՝ 32-ը, կանայք, 30-ը՝ տղամարդիկ, 17-ը՝ երեխաներ: Անհատականացված զոհերի մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են, որոնք շահագործվել են արտերկրում, գլխավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում և Ռուսաստանում: Անհատականացվել են նաև 2014 թվականին դեպի Հայաստան թրաֆիքինգի ենթարկված Չինաստանի 4 քաղաքացիներ:

Որպես դրական քայլ՝ GRETA-ն ողջունել է թրաֆիգինքի դեմ ուղղված նոր օրենքի ընդունումը Հայաստանում, որը, մասնավորապես, զոհերի համար ապահովում է վերականգնողական շրջան և բնակության թույլտվություն: ԵԽ փորձագետները հավանություն են տվել նաև թրաֆիքինգի զոհերի անհատականացման նպատակով նոր կառույցների հաստատմանը՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, բարելավված և ավելի ներառական թրեյնինգները, իրավապահ մարմինների հետ զոհերի համագործակցության անջատումը անհատականացումից և թրաֆիքինգի զոհերի ապահով ու կամավոր վերադարձի ընթացակարգի ընդունումը:

Լրահոս
Գովազդ
Գովազդ
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-03-09
Ընտրակաշառքների մրցավազք
Որոշ թեկնածուների շտաբների ներկայացուցիչներն ակտիվորեն ցուցակագրում են քաղաքացիներին՝ խոստանալով իրենց թեկնածուի օգտին քվե տալու դեպքում որոշակի գումար։ Ասում են՝ անգամ ընտրակաշառքների մրցակցություն է գնում, թե որ ուժը կամ թեկնածուն որքան է բարձրացրել չափը։