Բաժիններ՝

«Կլինի՞ որևիցե մեկ անձնավորություն, մեկ տղամարդ, տանտեր, ով որ կասի՝ տանը վերջում ինչ-որ բանով չի կիսվում իր կնոջ հետ». Սեյրան Օհանյան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղիղ եթերում պատասխանել է «Ազատության» լրագրողի հարցերին:

Ս. Օհանյանը խոսել է նաև քաղաքականության հետ գեղեցկության համադրելիության և իր տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ քաղաքական հարցեր քննարկելու մասին:

«Երկար տարիներ ծառայել եմ զինված ուժերում: Մանավանդ երիտասարդ հասակում ես կտրված եմ եղել իմ ընտանիքից, իմ զավակներից, և անընդհատ տարբեր ծառայողական առանձնահատկություններ, վերակարգեր, հրաձգարաններ, դաշտային երթեր և մանավանդ, արցախյան ազատամարտի ժամանակ՝ մարտական գործողություններ և շատ քիչ եմ զգացել ընտանիքի ջերմությունը: Այս վերջին տարիներին ես որոշակի չափով նաև զգում եմ իմ ընտանիքի ջերմ, տաք շունչը և կարևորում եմ կնոջ դերակատարությունը:

Մենք հիմա կանանց տոնակատարությունների շրջանակներում ենք, և ուզում եմ շնորհավորել հայ կանանց և մայրերին, քույրերին, մեր աղջնակներին տոնի կապակցությամբ և ես կարևորում եմ նրանց դերակատարությունը: Որքան էլ որ մեր պատմությամբ մեզ փոխանցված դերակատարությունների առանձնացում լինի հայ ընտանիքում՝ տղամարդը տան տերը, կինը՝ տաք շունչը, բայց մեր պատմությունը ցույց է տվել, որ կինը միշտ էլ զենքը ձեռքին տղամարդու կողքին է եղել: Եվ այդ քննադատությունը, որ մերթընդմերթ իմ ընտանիքի նկտամամբ ուղղվում է, ես դա ճիշտ չեմ համարում: Որովհետև գեղեցկությունը դեռևս չի նշանակում շքեղություն և այդ ծաղիկները կամ հագուստը գեղեցիկ ապրելու, ձգտելու արդյունք է: Եվ բացի դրանից, ես կարևորում եմ նաև կնոջ գիտելիքները, նրա բանականությունը և նրա պատրաստականությունը՝ տղամարդու կողքին լինել:

Իհարկե, իմ ծառայության տարիներին շատ դեպքերում իմ կինը կիսել է այն դժվարությունները, որ ես տարել եմ, հատկապես, երբ եղել են բողոքներ և՛ ինձ, և՛ իմ կառույցին, և՛ նաև շատ դեպքերում իմ ընտանիքին, օրինակ՝ զինծառայողների առողջության հետ կապված՝ լինելով բժիշկ նա այդ խնդիրներով զբաղվել է և ինձ աջակցել է:

Այսօր քաղաքական գործընթացներում, իհարկե, որքան էլ լարված է մեր կյանքը, ի վերջո, տուն ենք գնում, չէ՞: Կլինի՞ որևիցե մեկ անձնավորություն, մեկ տղամարդ, տանտեր, ով որ կասի՝ տանը վերջում ինչ-որ բանով չի կիսվում իր կնոջ հետ: Եվ կնոջ խելացի միտքը միշտ պետք է փորձել օգտագործել»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս