
Իբրահիմովիչը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե Ռունիի և Պոգբայի չափ աշխատավարձ չստանա

Շվեդը սկսել է հետաքրքրվել գումարով:
Թիմում անցկացրած առաջին մրցաշրջանում հարձակվողը շաբաթական վաստակել է 300 հազար եվրո, բայց հիմա նրա ախորժակը բացվել է: Զլատանը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագիրը, ըստ որի՝ նա շաբաթական կվաստակի 350 հազար եվրո: Նշենք, որ այդքան գումար ակումբում վաստակում են միայն Ուեյն Ռունին և Պոլ Պոգբան:
Պահանջների չբավարարման դեպքում, Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդին կտեղափոխի MLS կամ Չինաստան, հաղորդում է The Sun-ը:
Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2016-17թթ. մրցաշրջանի վերջում:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 42 խաղերում հարձակվողը դարձել է 26 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը