
Ընտրություններին դիտորդ չեմ լինի, բայց ամեն օր հետևում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում. Կարո Փայլան. tert.am

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը չի գալու Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններին որպես քաղաքացի-դիտորդ մասնակցելու: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չի միանում հայտնի սփյուռքահայերի՝ քաղաքացի-դիտորդ դառնալու նախաձեռնությանը, քանի որ Թուրքիայում ևս ապրիլին սպասվում են կարևոր իրադարձություններ. այնտեղ էլ սահմանադրական հանրաքվե է լինելու, ինքը պարտավոր է մնալ Թուրքիայում:
«Բայց ես այստեղից հետևում եմ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին: Ամեն օր հետևում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց նա:
Նա նշեց, որ ինչպես բոլոր երկրները, Հայաստանը ևս ունի ժողովրդավարական համակարգեր ստեղծելու խնդիր:
«Հայաստանին պետք է ժողովրդավարություն: Ես էլ ձգտում եմ Թուրքիան դարձնել ժողովրդավար: Մենք կարիք ունենք ժողովրդավար Հայաստանի և կարիք ունենք ժողովրդավար Թուրքիայի»,- ասաց նա՝ հավելելով, որ և՛ Հայաստանի, և ՛Թուրքիայի քաղաքական գործիչները պետք է ձգտեն ժողովրդավարական համակարգեր ստեղծելուն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։