Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին:
Ազատության օրվա կապակցությամբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրել էր մամուլիս ասուլիս, որի ընթացքում ներկայացրեց օրվա խորհուրդը:
Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին:
«ՀՀԿ-ն գալիք ընտրություններին ներկայանում է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և բոլոր հնարավոր այլ ամբիոններից ու հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը, նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ տանել»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ անցած տարի ապրիլին դեպք եղավ և ԵԿՄ-ականները գնացին, շատերը ճերմակած մազերով կանգնեցին հայոց երկրի նորաթուխ, բայց ոչ պակաս տղամարդ պաշտպանների կողքին: Ս.Սարգսյանի խոսքով` նրանց համար երկրապահներն արդեն «հոպարներ» էին, բայց ազատամարտի տարիներին դա ոչ մեկի մտքով չէր անցնում:
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն այսօր ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն Շիրակում լուրջ մրցակցություն է սպասվում: Նա բոլոր առաջադրված թեկնածուներին էլ իրեն մրցակից է համարում: Միաժամանակ նա նկատեց, որ ՀՀԿ-ն Գյումրիում երբեք էլ շատ ձայն չի հավաքել, մեծամասնություն չի եղել:
«Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, որ եթե քվեն տաք իրենց, հոսանքն ու գազն անվճար են դարձնելու, երիտասարդներին բանակ չեն տանելու: Նրանք ասելու են այն, ինչ անելու են, մեր երկիրը առաջ են տանելու»:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել:
Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է բոլոր կարիքավորներին: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»
«Երկրապահը միշտ էլ բանակի կողքին է: Եթե ուզում ենք պատերազմ չլինի, պետք է ուժեղ բանակ ունենանք»,- ասաց Գրիգորյանը:
Հիշեցմանը, թե Սեյրան Օհանյանը նաև հայտարարել էր, թե իր դեմ արշավ է սկսվել՝ Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն նման բան չի անում, իրենք ձեռնպահ են մնում նման երևույթներից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ:
2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Արմավիրի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը այսօր լրագրողների հե զրույցում ասաց, որ ինքը կուսակցության որոշմամբ է առաջադրվել, բայց եթե չուզեր՝ չէր առաջադրվի:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտրություններին սատարելու է ՀՀԿ-ին: Այսօր ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր ցանկությամբ չի առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, կընդունվի բանաձև, կընտրվի վարչություն, որն էլ կընտրի վարչության նախագահ: Նշենք, որ 1999թ-ից ԵԿՄ վարչության նախագահն է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Ներկայում հասարակական քննարկման են ներկայացված այն երեք որոշումների նախագծերը, որոնք կանոնակարգում են լիազոր տնտեսական գործարկուների (ԼՏԳ) գործունեությունը: Այդ նախագծերը վերաբերում են ԼՏԳ-ի գրանցամատյանում ներառման մասին վկայականի ձեւի սահմանմանը, դրա լրացման կարգին եւ հայտարարման ձեւին, որը ԼՏԳ-ի կարգավիճակի ստացման թեկնածուն կներկայացնի գրանցամատյանում ներառվելու համար:
Իսպանիայի թագավորի քույրը՝ ինֆանտա Կրիստինան, անմեղ է ճանաչվել մեքենայությունների գործով ֆինանսական խարդախության մեջ, նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը ազատազրկման է դատապարտվել 6 տարի և երեք ամիս ժամկետով: Համապատասխան որոշումը հրապարակել է Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանը:
«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը նախաքննական մարմինը փոխել է կալանքով։ Ի նշան բողոքի՝ առողջական տարբեր խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանն արդեն 8 օր է՝ հացադուլի մեջ է։ Փետրվարի 15-ից, ի աջակցություն Արթուր Սարգսյանի, հացադուլ է սկսել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների և մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաև թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Նպատակ կա նաև սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:
Ըստ նախնական կանխատեսումների դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ:
Զբաղեցրած պաշտոնից ազատված ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, որը մինչ այդ Երևանի ՃՈ պետն էր, նոր պաշտոն է ստանալու նույն նախարարությունում։ Այս մասին նա երեկ հայտնել է մեր թղթակցին։
Փետրվարի 18-ին, ժամը 04:22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 1 թաղամասի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքnւմ. ներսում կա ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հայաստանի ֆինանսական անցուդարձին հետևող մասնագետների մոտ մեր բանկային համակարգի տարեկան տվյալները տարակուսանք են առաջացրել: Խնդիրն այն է, որ 2016 թ. մեր բանկերի տրամադրած վարկային փաթեթը աճել է մոտ մեկ միլիարդ դոլարով:
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը ընտրություններից հետո որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ։ Այս պահին արդեն իսկ սկսել է միջնորդներ փնտրել, որոնք կարող են օգնել այդ հարցում։
2016 թվականին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու կապակցությամբ, որի շրջանակներում որպես մեղադրյալներ կալանավորվեցին այդ ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանն ու ՔԿՀ պատասխանատու հերթապահ,արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: