«Փետրվարի 18-ին ազատարար ուժերը մտան Երևան». Պարույր Հայրիկյանը Հանրապետության հրապարակում ասուլիս է հրավիրել

Ազատության օրվա կապակցությամբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրել էր մամուլիս ասուլիս, որի ընթացքում ներկայացրեց օրվա խորհուրդը.

«Փետրվարի 18-ը մեր ժողովրդի համար պատմական օր է, և երբ մենք ազգ դառնանք, ունենանք ազգային պետություն, այս օրվան հատուկ անդրադարձ կարվի: 1921 թվականի փետրվարի 18-ին, երբ Հայաստանը տրված էր բոլշևիկներին, տրված էր՝ առանց դիմադրության, ժողովուրդը չընդունեց այդ գործելակերպը, և իսկապես, առաջին անգամ ինքնորոշման ոգով ազգը տարբեր վայրերում ապստամբեց բոլշևիկյան բռնապետության դեմ: Փետրվարի 18-ին ազատարար ուժերը մտան Երևան: Բայց կարևոր է նաև այն, որ Հայաստանն այդ ժամանակ արդեն մեծ թվով քաղաքական կալանավորներ ուներ, որոնց ուղղակիորեն սպանում էին՝ կացնահարելով, և ժողովրդական ապստամբությունը նպաստեց նրան, որ այդ քաղկալանավորներն ազատվեն: Այսինքն՝ առաջին անգամ քաղկալանավորների զանգվածային ազատում եղել է 1921 թվականի փետրվարի 18-ին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս