Միայնակ Գայլը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն եղբոր և «հաց բերող»-ի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) ի աջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի և եղբոր՝ Արարատ Խանդոյանի երեկվանից հացադուլ է սկսել: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Նա այսպիսով նաև իր աջակցությունն է հայտնում եղբորը՝ Արարատ Խանդոյանին, որի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականցվում, ինչպես նաև ի աջակցություն Արթուր Սարգսյանի, Ներսես Պողոսյանի և Սարի թաղի գործով կալանավորված տղաների»,- ասաց Պապիկյանը:

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը նախաքննական մարմինը փոխել է կալանքով։ Ի նշան բողոքի՝ առողջական տարբեր խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանն արդեն 8 օր է՝ հացադուլի մեջ է։ Փետրվարի 15-ից, ի աջակցություն Արթուր Սարգսյանի, հացադուլ է սկսել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը՞:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս