Վիկտոր Դալլաքյանը որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը ընտրություններից հետո որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ։ Այս պահին արդեն իսկ սկսել է միջնորդներ փնտրել, որոնք կարող են օգնել այդ հարցում։

Որպես առանցքային միջնորդ դիտարկվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ում հետ Դալլաքյանն ունի վաղեմի ընկերական հարաբերություններ։ Դալլաքյանը Սերժ Սարգսյանի հետ հաշտվելուց հետո չի ակնկալում վերադառնալ պետական աշխատանքի, պարզապես ուզում է հասկացնել, որ նպատակ չունի նրան վնասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728