«Մեկ ու կես ամիս է մնացել ընտրություններին, ու հենց այս իշխանությունների պահվածքը, ջղաձգումները ցույց են տալիս, որ իր համար ոչինչ այնքան հեշտ չի, ինչքան ներկայացվում է: Սրա ցայտուն ապացույցը վերջին օրերի բռնաճնշումների աճն է, որոնք սկզբից մինչև վերջ հակաօրինական են»,- ասաց նա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը, 2 անձ ձերբակալվել է:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ, European Bank for Reconstruction and Development) դեռևս դիտարկում է հնարավորությունը՝ վարկ տրամադրել Տրանսադրիատիկ գազատարին (TAP), որը նախատեսված է Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների համար, հայտարարել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Քսենյա Մանյուշիսը։
Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից: Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
«Վստահեցնում ենք, որ Ա. Սահակյանի թիմում քրեական տարրեր չկան, չկան նաև «բախումներ»: Նա առաջնորդվելու է քարոզարշավի քաղաքակիրթ սկզբունքներով, բաց է լինելու հանրության ու լրատվամիջոցների առաջ: Հորդորում ենք լրատվամիջոցներին` զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:
«Հիմնական մտահոգությունս այն է, որ ծրագիր, որպես այդպիսին, այս պահին ես չեմ տեսնում: Ես գրեթե չեմ կասկածում, որ երևի մարտ ամսին բոլոր ուժերն ինչ-որ ծրագրեր կամ դրան հիշեցնող ինչ-որ փաստաթղթեր կհրապարակեն, բայց պարզ է, որ քաղաքական գործընթացը, որ բերեց նրանց ընտրությունների շեմին և որոշմանը՝ մասնակցելու ընտրություններին, այդ ծրագրերի հետ հավանաբար կապված չէր»,- ընդգծում է մշակութաբանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալն իմ մեղքը չի, ես փոխնախարար էի, Ադրբեջանը պայմաններ դրեց, Լիսաբոնյան համաձայնագիր էր եղել, որ փոխվի բանակցությունների բովականդակությունը։ Այսինքն՝ մեղավորն Ադրբեջանն է: Եվ մեղադրել որևէ մեկին չի կարելի»:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 16-ին մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով:
Լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե Հայաստանում ո՞վ է քաղբանտարկյալ, արդյոք Ժիրայր Սէֆիլյանն ու Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյա՞լ են, բայց հստակ պատասխան չստացան. «Իմ խոսքերի մեջ հակասություններ չկան։ «Քաղբանտարկյալ» ասելով` որևէ մեկի անունը չեմ տվել: Տարբեր ժամանակներ իմ հայտարարությունները հիմնավորված են եղել: Ե՛վ Ժիրայր Սէֆիլյանին, և՛ Վոլոդյա Ավետիսյանին հարգում եմ, նրանք մեր մարտական ընկերներն են, բայց այսպիսի հարցադրումների պատասխանը պետք է տա իշխանությունը»։
Սիրիայի ԱԳՆ-ն նամակով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ հայտնել է Թուրքիայի կողմից խախտումների ու ագրեսիայի մասին՝ ուղղված երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը։
Վարչապետ Կարապետյանն առաջարկել է խորհրդի անդամներին հրապարակային ներկայացնել մրցույթի մասնակիցների հայտանիշերը և ընդգծել, որ կառավարության նպատակն է հակակառուպցիոն խորհրդում ներգրավել հասարակության լայն շերտեր ներկայացնող անդամներ:
Ռուսաստանը Դոնալդ Թրամփի վարչակազմից չի հիասթափվել, վարդագույն ակնոցների միջով դրան չի նայել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես չէի սպասի, որ օֆշորային սկանդալի հեղինակը կմտնի ցուցակի մեջ, այսինքն՝ նրանք այնքան են արհամարհում մեզ, որ նա մտնում է ցուցակի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի մասին:
Հարցին՝ Ձեր նախկին կուսակցությանն է՞լ է դա վերաբերում, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Ես ընդհանրապես չեմ խոսում իմ նախկին կուսակցության մասին, համենայն դեպս, ասել, որ նա հիմա որևէ կողմնորոշում ունի, դժվար է, երևի թե կողմնորոշումը մեզանում երևում է վարքագծային կառուցվածքից, թե ինչպիսին կլինի, ես չգիտեմ, բայց, այնուամենայնիվ, ներկապնակը, որպես այդպիսին, 100 տոկոսով լիարժեք չի կարող լինել»:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրներիկ այլև ողջ միջազգային հանրության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Փետրվարի 17-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության անհնարինության մասին, քանի դեռ Ռուսաստանը չի ընդունել, որ «ոչ բոլոր ընդդիմադիրներն են ահաբեկիչներ», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։
Նախագահի լուծած երկրորդ խնդիրը, ըստ քաղտեխնոլոգի՝ այն էր, որ ցուցակում բոլորը նախագահի թիմակիցներն են, վարչապետից ոչ մի թիմակից չկա. «Եթե դրան գումարում ենք ընտրատարածքային ցուցակները, որտեղ հիմնականում օդիոզ դեմքեր են, տեսնում ենք, որ հիմնականում նախագահի կողմնակիցներն են: Այսինքն՝ խնդիրը դրված էր այս սկզբունքով՝ ապագա խորհրդարանում Հանրապետական կուսակցության խմբակցությունը միանշանակ դարձնել ենթակա խմբակցություն՝ հետագայում դա օգտագործել այլ խնդիրների համար»:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության բարձրացումն անհրաժեշտ է։ Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն Ստամբուլում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան V բիզնես-ֆորումում։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ ակադեմիական տարվանից կսկսի կրթական ծրագիր իրականացնել Յելի համալսարանում, հայտնում է Associated Press-ը։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված քաղաքացի Մարիամ Կիրակոսյանից ստացված դիմում-բողոքի հիման վրա (հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին), համաձայն Ծառայության պետի հրամանի՝ դիտարկում է անցկացվել Երևան քաղաքի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանին պատկանող հացի արտադրամասում:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ։
Տարոն Մարգարյանի՝ երկրորդ տեղում հայտնվելը, ըստ նրա՝ պրագմատիկ նշանակություն ուներ, քանի որ մայիսին արդեն Երևանի ավագանու ընտրություններն են, և սա ոչ պաշտոնապես այդ քարոզարշավի սկիզբն է. «Սերժ Սարգսյանը բոլոր այլ հավակնորդներին հասկացնում է, որ որևէ հույս այդ պաշտոնի հետ չկապեն»:
Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտարարել է, որ դեմ է սպորտում քաղաքականությանը և ընկերություն է անում նրանց հետ, ում հետ ցանկանում է, գրում է Rusarminfo-ն։
Փետրվարի 17-ին, ժամը 12:05-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Դա մեր դիրքորոշումն է, որը հայտնի է բոլորին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: