Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարին

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող փետրվարի 17­-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին:

Էդվարդ Նալբանդյանը և Ալան Դունկանը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին փոխայցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդակցությունների անցկացումը:

Էդվարդ Նալբանդյանը Ալան Դունկանին ներկայացրեց անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին հասցված վնասը, ինչպես նաև հանգուցալուծման առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728