ԵԿՄ համագումարը մեկնարկել է

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարը: Օրակարգում է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփումը, գնահատումն ու առաջիկա անելիքների ծրագրումը: Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, կընդունվի բանաձև, կընտրվի վարչություն, որն էլ կընտրի վարչության նախագահ: Նշենք, որ 1999թ-ից ԵԿՄ վարչության նախագահն է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

ԵԿՄ համագումարին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախքան օրակարգին անցնելը երկրապահները դիտեցին ԵԿՄ կազմավորման և գործունեության վերաբերյալ տեսանյութ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728