Բաժիններ՝

Իսպանիայի թագավորի փեսան դատապարտվել է 6 տարվա ազատազրկման ֆինանսական մեքենայությունների համար

Իսպանիայի թագավորի քույրը՝ Ինֆանտա Կրիստինան, անմեղ է ճանաչվել մեքենայությունների գործով ֆինանսական խարդախության մեջ, նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը, ազատազրկման է դատապարտվել 6 տարի և երեք ամիս ժամկետով: Համապատասխան որոշումը հրապարակել է Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանը:

«Դատարանն արդարացերեց Կրիստինա դե Բուրբոնին այն հանցագործոթյուններում, որոնցում նրան մեղադրել էին»,- ասված է դատարանի հայտարարության մեջ: Ընդսմին Ինֆանտան պետք է տուգանք վճարի 265 հազար եվրոյի չափով, քանի որ ֆինանսական օգուտներ է ստացել իր ամուսնու կողմից կատարված հանցագործություններից:

Իր հերթին, Ուրդանգարինը մեղավոր է ճանաչվել ծառայողական լիազորությունների չարաշահման, խարդախության, կապերի օգտագործման, պետական գանձարանի դեմ հանցագործություններ կատարելու մեջ: Նա դատապարտվել է 6 տարի և 3 ամսվա բանտային կալանքի, 7 տարի և 1 ամսվա մասնակի որակազրկման և պետք է տուգանք վճարի 512 հազար եվրոյի չափով, նշվում է դատարանի որոշման մեջ: Դատավճռիռը կարող է բողոքարկվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս