«Էդ մի բանն էլ մի իմացեք». Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտրություններին սատարելու է ՀՀԿ-ին: Այսօր ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր ցանկությամբ չի առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Հարցին, թե կոնկրետ ո՞ր թեկնածուին է ինքը սատարելու՝ նախկին մարզպետն այսպես արձագանքեց. «Էդ մի բանն էլ մի իմացեք»։

Սուրիկ Խաչատրյանը վստահ է. «Ինչպես միշտ արդար ընրություններ են լինելու: Նա նաև նշեց, որ ինքը նեղացած չէ ՀՀԿ-ից, ինչպես ներկայացվում է մամուլում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս