![](/banners/BeFunky-design.jpg)
Նեթանյահուն Թրամփին հրավիրել է Իսրայել
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/WhatsApp-Image-2016-09-25-at-19.34.55-e1474821593376.jpeg)
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱնովոստի»-ն, պատասխանելով MSNBC հեռուստաընկերության հաղորդավարի հարցին՝ արդյոք Թրամփին հրավիրել է Իսրայել, Նեթանյահուն նշել է. «Այո, ես դա արել եմ: Վստահ եմ, որ կգա»:
Սակայն Իսրայելի վարչապետը չի նշել ԱՄՆ նախագահի այցի ժամանակացույցը:
Վարչապետը նաև պատմել է մի քանի օր առաջ ԱՄՆ կատարած այցի և Թրամփի հետ հանդիպման մասին: «Մենք ունեցանք ջերմ հանդիպում նախագահ Թրամփի հետ: Ես նրան համարում եմ Իսրայելի լավ ընկերը», ասել է Նեթանյահուն: