Ու՞ր են անհետացել բանկերի տրամադրած 1 միլիարդ դոլարի վարկերը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆինանսական անցուդարձին հետևող մասնագետների մոտ մեր բանկային համակարգի տարեկան տվյալները տարակուսանք են առաջացրել: Խնդիրն այն է, որ 2016 թ. մեր բանկերի տրամադրած վարկային փաթեթը աճել է մոտ մեկ միլիարդ դոլարով:

Եթե շատ կոպիտ ու պատկերավոր նկարագրենք, միայն անցած տարի տնտեսության մեջ պետք է ներարկված լիներ լրացուցիչ մոտ մեկ միլիարդ դոլար, որն էլ պետք է էականորեն աշխուժացներ մեր տնտեսությունը: Ներարկումը եղել է, բայց աշխուժացում չկա: Թե ինչ են եղել այդ գումարները, այնքան էլ հասկանալի չէ: Դրա մի փոքր մասը, իհարկե, գնացել է սպառմանը, ասենք, սպառողական վարկերի տեսքով` մարդիկ վարկ են վերցրել ու հեռուստացույց կամ սառնարան գնել:

Բայց դա մի չնչին մասն է: Կան կարծիքներ այն մասին, որ մի զգալի գումար ուղղակի դուրս է եկել Հայաստանից և ներդրվել այլ երկրներում: Օրինակ, մարդիկ բանկում գրավ են դրել իրենց անշարժ գույքը, վարկ վերցրել ու ասենք հյուրանոց են կառուցում Վրաստանում: Ընդհանրապես, մեր բանկային համակարգի տվյալները տարօրինակ անհամապատասխանության մեջ են տնտեսական իրավիճակի հետ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728