2017 թվականին զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաԷժան քաղաքը ճանաչվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան: Այդ մասին հաղորդվում է Նորրա ընկերության կայքում, որն օդանավակայաններում զբաղվում է տրանսֆերով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության հարցում «ամուր կանգնած է երկխոսության անհրաժեշտության դիրքերում»:
«Շատ կուզենայի, որ Հայաստանում լինեին տարբեր գաղափարներ, և կարողանայինք ասել՝ «ցավոք սրտի, այսինչ գաղափար կրող կուսակցությունը կամ քաղաքական ուժը չի մասնակցում»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Անցյալ տարի նոյեմբերի կեսերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մրցույթ հայտարարեց՝ «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով: Ներդրող գտնելու համար այս մրցույթը հույս տվեց արդեն տարիներ շարունակ հարազատ գործարանի համար պայքարող նաիրիտցիներին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 20-ն էր:
Invest in Armenia կայքի նպատակն է՝ ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ՝ երկրի ներքին ներդրողներից: Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար: Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրերը: Կայքում առկա են 35-ից ավելի ներդրումային ծրագրեր:
Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղը տարեցտարի դատարկվում է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հեթ-տրիկ ձևակերպեց «Սենթ Էթիենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում, կիսվել է հանդիպման վերաբերյալ իր տպավորություններով:
Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ քննարկելու են Պոլսո պատրիարքական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը:
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Գյումրիում հայտարարել է մեկ միլիոն եվրո բյուջեով Տարածքային զարգացման դրամաշնորհի մասին, որն ուղղված է մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը:
«Նախընտրական ցուցակը և այդ ցուցակում հերթականությունը որոշ քաղաքական ուժերի համար կարևոր նշանակություն ուներ: Դա խոսում է այն մասին, որ քաղաքական ուժերը խորհրդարան մտնելու խնդիր ունեն»:
Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:
Գազարը պարունակում է A, C, K, B և այլ վիտամիններ, մի խումբ հանքանյութեր, այդ թվում՝ կալիում, երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր։ Ներկայացնում ենք 6 պատճառ՝ գազարի հյութ խմելու համար։
Նախնական տվյալներով՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած թվով 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ, հափշտակել կանխիկ գումար և դիմել փախուստի։ Բռնության հետևանքով սեփականատիրոջը պատճառվել են մարմնական վնասվածքներ։
2015 թվականի փետրվարին Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը մտադիր է նպաստել մինչև 2030 թվականը Համացանցի օգտատերերի թիվը մինչև 5 մլրդ հասցնելուն: Այն ժամանակ նա հայտնել էր, որ մոլորակի հեռավոր մասերում ապրող մարդկանց համար համաշխարհային սարդոստայն մուտքը կապահովվի Aquila անօդաչուների, ինչպես նաև ընկերության այլ մշակումների օգնությամբ։
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ չորս հայտ:
Սպանության սպառնալիքի հատկանիշներով կասկածյալը հայտնաբերվել և կալանավորվել է:
2017թ. փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ գրանցվել է նրա մահը։ 33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական ճանապարհով:
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան բաց չի թողել Ժոզեպ Բարտոմեուին քննադատելու հնարավորությունը: Առիթ է հանդիսացել ՊՍԺ-ից կրած խոշոր պարտությունը:
Առևանգված ավտոմեքենան հայտնաբերվեց: Մեքենայում էր նաև… առևանգողը:
Թուրքական ոստիկանության պնդմամբ` ձերբակալված անձը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչ է, և Իզմիր էր եկել լրտեսություն իրականացնելու և ահաբեկչություն կազմակերպելու նպատակով: Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի յոթ նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ հատուկ գործողություններ էր իրականացվել նաև փետրվարի 14-ին:
Այսօր` փետրվարի 17-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին:
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը, որն իրականցրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնը:
Կոնֆերանսի նպատակն էր՝ բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքները, դրանց հնարավորություններն և առավելությունները, ինչպես նաև Mail.Ru արդի գործիքները: Կոնֆերանսում քննարկումների հիմնական թեմաներն էին՝ Հայաստանում թվային գովազդը և դրա հնարավորությունները, թվային մեդիա գովազդը, դրա առանձնահատկությունները և բիզնեսում դրա կիրառության բացերը, թիրախավորման գործիքները և այդ գործիքների շնորհիվ իրականացված գովազդային արշավների արդյունավետությունը, Odnoklassniki սոցիալական ցանցի բիզնես առաջխաղացման գործիքները:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանում հայտնվելու «գերազանց» հնարավորություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որովհետև «իրենք մի քանի տարի ունեին պատրաստվելու այս ընտրություններին»: «Նրանց ցուցակը մեսիջ է, թե ինչ քաղաքական գիծ են որդեգրելու: Հանրապետականի ֆասադայի հատվածն էլ լավ է անցել ընդհանուր առմամբ, այսինքն՝ առաջին տասնյակում չկան կրիմինալներ, օլիգարխներ, մականունավորներ, մնացածն արդեն ճաշակի խնդիր է»:
ՊՍԺ-ից 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունից հետո սկսեցին շշուկներ տարածվել, որ «Բարսելոնան» շուտով կհեռացնի մարզչին: Լուիս Էնրիկեի փոխարինման հնարավոր թեկնածուներից մեկն է համարվում Մաուրիսիո Պոչետինիոն:
«Հողակտորն այլևս իմը չի, ես վաճառել եմ։ Իսկ վարձով եմ ապրում, որովհետև չունեմ այլ բնակարան, որ ապրեմ»,- նշեց նախկին նախարարը:
Անգլիայում աճուրդի են հանել արեւապաշտպան այն ակնոցը, որը «The Beatles» խմբի անդամ Ջոն Լենոնը (1940-1980 թթ.), ոտքերով տրորել էր զայրույթի պահին: Ինչպես հայտնել է Mirror թերթը, կլոր ակնոցը, որը Լենոնի մշտական ատրիբունտն էր դարձել դեռ լեգենդար «լիվերպուլյան քառյակի» գոյության վերջին տարիներին, գնահատված է 3,5 հազար ֆունտ (4,5 հազար դոլար):
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վճռական կերպով դեմ է հանդես եկել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ներկայությանը, հայտնում է rusvesna.su-ն։