«ՀՀԿ-ն Գյումրիում երբեք էլ շատ ձայն չի հավաքել, մեծամասնություն չի եղել». Արման Սահակյան
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն այսօր ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն Շիրակում լուրջ մրցակցություն է սպասվում: Նա բոլոր առաջադրված թեկնածուներին էլ իրեն մրցակից է համարում: Միաժամանակ նա նկատեց, որ ՀՀԿ-ն Գյումրիում երբեք էլ շատ ձայն չի հավաքել, մեծամասնություն չի եղել:
«Վարդան Ղուկասյանն իր քաղաքում հայտնի մարդ է, երկար տարիներ քաղաքապետ է եղել: Մենք նախատեսում ենք Գյումրիում հավաքել այնքան ձայն, որքան հնարավոր է: Ես ռեալիստ եմ, գիտեմ՝ որքան է հնարավոր ու մեր պլանները կառուցում եմ դրա հիման վրա»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ եթե մտավախություններ ունեք, ինչո՞ւ եք ՀՀԿ ցուցակով առաջադրվում՝ Ա. Սահակյանն այսպես պատասխանեց. «Ես այս կուսակցության անդամ եմ ու չեմ պատրաստվում դեպուտատ դառնալու համար ուրիշ կուսակցություն մտնել»: