Հրդեհ Վանաձորում. մեքենան ամբողջությամբ այրվել է

Փետրվարի 18-ին, ժամը 04:22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 1 թաղամասի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքnւմ. ներսում կա ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել եկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է «Volkswagen Vento» մակնիշի 33 SV 512 պետհամարանիշով ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:07-ին, մարվել՝ 06:15-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ավտոտնակի ներսում փայտյա երեսպատումը (մոտ 18 քմ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728