Որոշումները պետք է ուժի մեջ մտնեն Միության նոր Մաքսային օրենսգրքի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կայքում սկսել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսդրության առաջնահերթ որոշումների նախագծերի զետեղումը: Ինչպես տեղեկացնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նախագծերը հրապարակվել են կանոնակարգող ներգործության գնահատում անցկացնելու համար: Որոշումները պետք է ուժի մեջ մտնեն Միության նոր Մաքսային օրենսգրքի հետ միաժամանակ: Ընդամենը ցանկում 26 առաջնահերթ հարցեր են, որոնք պահանջում են Հանձնաժողովի որոշումների մշակում եւ առանց որոնց նոր Օրենսգիրքը չի կարողանա լիարժեք գործել:
Ներկայում հասարակական քննարկման են ներկայացված այն երեք որոշումների նախագծերը, որոնք կանոնակարգում են լիազոր տնտեսական գործարկուների (ԼՏԳ) գործունեությունը: Այդ նախագծերը վերաբերում են ԼՏԳ-ի գրանցամատյանում ներառման մասին վկայականի ձեւի սահմանմանը, դրա լրացման կարգին եւ հայտարարման ձեւին, որը ԼՏԳ-ի կարգավիճակի ստացման թեկնածուն կներկայացնի գրանցամատյանում ներառվելու համար:
Որոշումները կպարզեցնեն ընթացակարգերն այն իրավական անձանց համար, որոնք հավակնում են ներառվել գրանցամատյանում: Նոր կանոններով՝ լիազոր տնտեսական գործարկուի կարգավիճակի ստացման կարող են հակակնել արտաքին տնտեսական գործունեության բոլոր մասնակիցները. արտահանողները, ներմուծողները, փոխադրողները, ժամանակավոր պահման պահեստների սեփականատերերը: Նախագիծը դրական ազդեցություն կգործի կարգավորման հասցեատերերի վրա:
ԵԱՏՀ-ի որոշումների նախագծերը մշակելիս հաշվի են առնվել Համաշխարհային մաքսային կազմակերպության ստանդարտները եւ Եվրամիության փորձը, միջազգային ստանդարտները եւ առաջավոր պրակտիկան:
Որոշումների նախագծերին կարելի Է ծանոթանալ այստեղ.
Քննարկումը կտեւի մինչեւ մարտի 17-ը: