«Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը գտնում է, որ մարդիկ վստահում են «Ծառուկյան» դաշինքին այն պատճառով, որ դաշինքը հույս է առաջացնում օրինական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով բերելու այն փոփոխությունները, որոնք չափազանց անհրաժեշտ են, որոնց մասին արդեն երկար ժամանակ երազում են քաղաքացիները:
Իրանն ավարտել է «Ֆորոզան» նավթային հանքավայրի լողացող հորատման հարթակի շինարարությունը, որը երկիրը օգտագործում է Սաուդյան Արաբիայի հետ, հայտնում է IRNA գործակալությունը։
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակներս:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը բացատրեց, թե ինչու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ չհաջողվեց ստեղծել միասնական ընդդիմադիր բևեռ, որը կարող էր այլընտրանք հանդիսանալ իշխանությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ առաջին հերթին ինչ-ինչ պատճառներով չկար այն կենտրոնը, որի շուրջ կարող էր համախմբվել ընդդիմադիր դաշտը:
Խավարումն ավելի լավ նկատելի կլինի Երկրի հարավային կիսագնդի միջին եւ մերձարևադարձային լայնություններում: Այն կկարողանան տեսնել Հարավային Ամերիկայի՝ Չիլիի եւ Արգենտինայի բնակիչները: Խավարումը կդիտվի նաև հարավաֆրիկյան մի շարք երկրներում:
«Շատ բան հնարավոր չէ կանխատեսել, բայց այս պահի դրությամբ մենք լավատես ենք, որ Հայաստանի քաղաքացիներին պետք է քաջալերենք, որպեսզի նրանք գնան ընտրության՝ հավատալով, որ իրենց ձայնը հաշվի կառնվի այս անգամ»:
62-ամյա Ռոզ Սոլոմեն տեղի ունեցած իրադարձությունները դատապարտել է: Նա ընդգծել է, որ հայկական համայնքն այսուհետ թե իր ավանդական կառույցներից, թե պետությունից պետք է պահանջատեր լինի սեփական իրավունքների հարցում: «Թուրքիայի հայերի փրկության միակ բանաձևը հետևյալն է` չլռել և աջակցություն ցուցաբերել ժողովրդավարացմանն ուղղված պայքարին, համագործակցել ժողովրդավար կառույցների հետ և պահանջել իրենց իրավունքները: Արդեն կորցնելու ժամանակ չունենք»,- նշել է նա:
«Գիտեք, երբ մարդիկ նման բաներ են խոսում, պետք է մի փոքր ուղեղներն աշխատեցնեն: Այստեղ շատ հստակ տրամաբանություն պետք է գործի: Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ մենք 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում հասանք պատմական հաջողությունների: Մենք հասանք նրան, որ ընտրություններից հետո պետք է հրապարակվեն ստորագրված ցուցակները, 1500 տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, և ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանվելու է, և ուղիղ հեռարձակում է լինելու այդ ընտրատեղամասերից»,- նշեց Զուրաբյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իրենց դաշինքը վերահսկվում է միայն Գագիկ Ծառուկյանի կողմից:
Նա չցանկացավ խոսել ապագայի ծրագրերից, միաժամանակ բացառեց իր՝ ընդդիմադիր դառնալը. «Չէ հա, ինձանից ի՞նչ ընդդիմադիր: Ես ինձ ընդդիմադիր դաշտում չեմ էլ պատկերացնում, եթե ՀՀԿ-ն չանցնի ընդդիմություն»:
Եվրամիության հետ Վրաստանի առանց վիզային ռեժիմի ստորագրման արարողությունը տեղի կունենա Բրյուսելում մարտի 1-ին։
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը վրդովված հայտարարեց, որ ինքն արդեն նման օրինագիծ մշակել և ներկայացրել էր, բայց այն ուղղակի կորել էր կառավարությունում, և հիմա բերվում է նույնանման նախագիծ ու ներկայացվում, թե իբր կառավարությունն է մշակել. «Բա որ մենք առաջարկում էինք, ինչի՞ նախօրոք դեմ էիք սրան: Թանաքը չչորացած՝ բերում են, կամ ասեիք՝ կա նման նախագիծ: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, ես պատրաստ եմ հրաժարվել իմ օրենսդրական նախաձեռնությունից, թող լինի կառավարության նախագիծը, մենակ թե լինի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը հայտարարել է, որ Թուրքիան վերահսկողություն չի սահմանի Սիրիայի նկատմամբ, իսկ թուրքական զորքերը երկրի տարածքը կլքեն միայն ԴԱԻՇ-ի գրոհայիններին ջախջախելուց հետո։
«Առաջինում այն քաղաքական ուժերն են, որոնք օրվա իշխանությունն են կազմում, տվյալ պարագայում խոսքը այն կուսակցությունների կամ ուժերի մասին է, որոնք իշխանություն են, ունեն հավանականություն հաղթահարելու համապատասխան շեմը: Դրանք «Հանրապետական» և «Դաշնակցություն» կուսակցություններն են: Երկրորդ պայմանական խումբն այն ուժերն են, որոնք մի կողմից կազմում են ընդդիմություն, միաժամանակ ունեն հարաբերականորեն բարձր շանսեր համապատասխան շեմը հաղթահարելու համար: Այս խմբի մեջ կարելի է դասել երեք հիմնական ուժերի՝ «Ծառուկյան», «Ելք» դաշինքներն ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը»,- նշեց քաղաքագետը:
Պետությունը տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ապահովում է անվճար դասագրքերով, որը ողջունելի է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մթերային խանութից կատարված գողության հանգամանքները։
«Ինչի՞ ենք էս դիմողի վրա դնում ապացուցողական բեռը, թող մի մասը պրոբացիայի ծառայությունն անի»,- ասաց Ջհանգիրյանը:
Թուրքիան անհանգստացած է Իրանի զինվորականների ներկայությամբ Սիրիայի տարածքում, չնայած նրանք այնտեղ են գտնվում տեղի իշխանությունների հրավերով, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը։
Թուրքական լրատվամիջոցները սկսել են խիստ հեգնական խոսել Ադրբեջանում տիրող կարգերի, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությունների մասին:
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն այսօր Էջմիածնում պատասխանելով «Արևելք»-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Պոլսի պատրիարքական ընտրության շուրջ ստեղծված լարվածության հարցով Ամենայն Հայոց կաթողիկոսի գումարած դռնփակ ժողովից, ասաց.
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի գիտնակականների դեմ, որոնք դաշտային հետազոտություններ էին անցկացրել Արցախի Հադրութի շրջանում գտնվող «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոցում, հայտնում է ադրբեջանական Contact.az պորտալը։
Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարաններում կամ հատկացված հատուցումների շրջնակներում վարձակալած բնակարաններում բնակվող զինծառայողների ընտանիքի անդամների մահվան դեպքում այսօր սահմանված դրամական միանվագ հատուցումը վճարել ոչ միայն ծնողների հետ համատեղ բնակվողներին, այլև այն զինծառայողներին, ովքեր համատեղ չեն բնակվում իրենց ծնողների հետ:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի սգո արարողությունն է մեկնարկել Մոսկվայում Երևանի ժամանակով ժ. 10.30-ից։
Նա նշեց, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մանրամասներ չի կարող հաղորդել, որովեհետ այդ պահին Մասիսում չի գտնվել: Նա նշեց, որ եղել է Հրազդանի կիրճում եւ մասնակցել միջոցառման:
ՊԵԿ-ը վարչական վարույթներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ դրանցում նշված հասցեով, մասնակցել իրականացվող վարույթներին և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ` վարչական մարմնին գործի օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալով:
Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ Յարոմիր Շտետինան բացատրել է, թե ինչու է Արցախում դիտարկել օրերս կայացած սահմանադրական հանրաքվեն:
Հարցին, թե ճի՞շտ է, որ այս քրեական գործերի հաուցումից հետո իր մտերիմներին տեղափոխում է ՍԱՊԾ, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Բացարձակ չի համապատասխանում իրականությանը»:
«Հիմա այդ անձինք, այն բանից հետո, երբ իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կփորձեն իրենց անօրինական գործողությունները թաքցնել «ժողովրդավարության» տակ ու թաքնվել Եվրախորհրդարանի հովանոցի տակ»,- հայտարարել է նա։
Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանող փաստաբանը՝ Էդուարդ Չերնինը, հանդիպել է իր պաշտպանյալի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Փետրվարի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: