Բաժիններ՝

«Յուրաքանչյուր անձ օրենքի առաջ պատասխանատու է». Արտեմ Ասատրյան

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է իր գործառույթները: Բնականաբար, ցանկացած համակարագում իրականացվող աշխատանքներում կարող են լինել նաև թերություններ, խնդիրներ, իսկ իրավապահ մարմիննները, ես վստահ եմ, որ իրենց գործառույթներն իրականացնելիս շատ ուշադիր են լինում այդ խնդիրների նկատմամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` մեկնաբանելով վերջին շրջանում համակարգում հարուցված 3 քրեական գործերը:

Թե ո՞վ ունի մեղքի բաժին, նախարարը նշեց, որ ընդհանրապես որևէ համակարգում չի կարող չլինել թերություններ և այդ առումով, իր կարծիքով, յուրաքանչյուր անձ օրենքի առաջ պատասխանատու է:

«Եվ եթե մենք խոսում ենք համակարգում գործող որևէ օղակի մասին, բնականաբար, կան պատասխանատուներ և բոլոր պատասխանատուները ժամանակին իր իրականացրած կամ չիրականացրած աշխատանքների համար կունենա պատասխանատվություն»,- ասաց Ա.Ասատրյանը:

Հարցին, թե ճի՞շտ է, որ այս քրեական գործերի հաուցումից հետո իր մտերիմներին տեղափոխում է ՍԱՊԾ, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Բացարձակ չի համապատասխանում իրականությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս