««Ծառուկյան» դաշինքը տնտեսական հեղափոխության ծրագիր է ներկայացնում». Տիգրան Ուրիխանյան
«Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը գտնում է, որ մարդիկ վստահում են «Ծառուկյան» դաշինքին այն պատճառով, որ դաշինքը հույս է առաջացնում օրինական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով բերելու այն փոփոխությունները, որոնք չափազանց անհրաժեշտ են, որոնց մասին արդեն երկար ժամանակ երազում են քաղաքացիները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տ. Ուրիխանյանը նշեց, որ իրենց դաշինքը տնտեսական հեղափոխության ծրագիր է ներկայացնում իր ընտրողին: Նա ասաց, որ իրենք պատրաստվում են տնտեսության մեջ ռադիկալ քայլերի, որը կարող է բերել տնտեսական հեղափոխության:
Անդրադառնալով նրան, թե ինչո՞ւ չեն հրապարակում իրենց ամբողջական ցուցակը և ինչո՞ւ են գաղտնի պահում այն՝ Տ. Ուրիխանյանը նշեց, որ չի կարծում, թե ցուցակը չհրապարակելը գաղտնիության նշան է: Նրա խոսքով՝ կա սահմանված ժամկետ, որ պետք է հրապարակվեն ցուցակները, և այդ ժամկետում ցուցակը կհրապարակվի. «Գաղտնիության պատճառ և առիթ չեմ տեսնում: Կան մարդիկ, որոնք կան ցուցակում, կան, որ չկան: Միջին վիճակ գոյություն չունի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: