Բաժիններ՝

Փետրվարի 26-ին արևինօղակաձև խավարում է լինելու

Փետրվարի 26-ին Երկրի բնակիչները կկարողանան եզակի աստղագիտական երևույթի հետեւել՝ արեւի օղակաձև խավարմանը: Այս մասին հայտնում է Infroming-ը:

Արևի օղակաձեւ խավարումը տեղի է ունենում այն պահին, երբ երկնակամարում կրճատվում են Լուսնի եւ Երկրի մակերևույթի ստվերները: Լուսինը կծածկի արևի սկավառակի մի փոքր հատվածը, իսկ դիտելու համար հասանելի կլինի ոչ մեծ նեղ եզրը:

Խավարումն ավելի լավ նկատելի կլինի Երկրի հարավային կիսագնդի միջին եւ մերձարևադարձային լայնություններում: Այն կկարողանան տեսնել Հարավային Ամերիկայի՝ Չիլիի եւ Արգենտինայի բնակիչները: Խավարումը կդիտվի նաև հարավաֆրիկյան մի շարք երկրներում:

Այն, որ խավարումը կարելի է տեսնել միայն որոշ երկրներում, գիտնականները բացատրում են Երկրի վրա Լուսնի ստվերի մակերեսով, որը կազմում է 270 քառակուսի կիլոմետր:

Գիտնականներն զգուշացնում են, որ նման կարգի երևույթները մարդկանց ինքնազգացողության վրա ազդում են, ուստի արևի խավարման օրերին հարկ է առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս