Ես բազմիցս ասել եմ, որ այդ մարդու հետ աշխատել եմ, նրան հարգում եմ: Ցանկացած հարցով կարող են նրա հետ խոսել: Պարզապես անկեղծ ասում եմ, որ նա որեւէ կապ չունի դաշինքի հետ: Եթե գտնում եք, որ խուսափում եմ, սխալվում եք: Կգա ժամանակը, եւ դուք դրանում կհամոզվեք:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 20.50-ին, Երևանի Խանջյան փողոցում գտնվող կարաոկե ակումբից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պարտականությունները դեսպան Վիտալի Չուկինի մահից հետո կատարելու է նրա առաջին տեղակալ Պյոտր Իլյիչևը, հայտնում է Interfax-ը։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը մեղադրվում է Եվրախորհրդարանի ղեկավար եղած ժամանակահատվածում ֆինանսական խարդախությունների կատարման մեջ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Իրանը չի փոխել իր քաղաքականությունը տարածաշրջանում՝ անտեսելով ավելի վաղ Վաշինգտոնի «պաշտոնական նախազգուշացումները»։
Երեկ՝ փետրվարի 23-ին, կայացել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը դոկտորականի պաշտպանությունը:
Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով առաջին քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն ժամանեցին փետրվարի 23-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը Սպիտակ տանը զբաղեցնում է ավագ խորհրդականի պաշտոնը, պնդել են, որպեսզի ԱՄՆ նախագահը հրաժարվի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու հնարավորությունը։
«Արձակուրդ չեմ գնալու, ես այդ ամբողջ աշխատանքները կկազմակերպեմ իմ աշխատանքային ժամերից դուրս։ Միանշանակ կհասցնեմ։ Ես այդ աշխատանքները իմ ազատ օրերի ու հանգստի հաշվին կկատարեմ՝ բացարձակ չվնասելով պետական գործը։ Բնական է, նաև օրենքով չարգելված բոլոր իմ հնարավորություններով օգտակար կլինեմ իմ կուսակցությանը»,- ասաց մարզպետը։
Հայտնի է դարձել բլոգեր Ալեքսանդր Լապշինի նոր փաստաբանի անունը, որը պաշտպանելու է նրա շահերը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
ԱՄՆ-ը սիրիական խնդիրը կլուծելի երկու ճանապարհով՝ բուն հակամարտության կարգավորմամբ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելով, ինչպես նաեւ անվտանգության գոտիների ստեղծմամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որը հաստատում է փոխըմբռնման մասին հուշագիրը Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման հետ կապված։
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ որոշ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցներ այս օրեին մտածում են, թե ինչպես կարելի է ընտրությունների օրը խափանել տեղամասերից տրվելիք ուղիղ հեռարձակումը եւ անել այն, ինչ սովորաբար անում են բոլոր ընտրություններին:
Արդեն ներկայացվել են խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ցուցակները։ Հայաստանն այլևս նախընտրական փուլում է։ Ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, ո՞ր ուժերն առավել մեծ հնարավորություն ունեն հայտնվելու ԱԺ-ում:
Եվրամիությունն ընդլայնվելու է, բայց 2020 թվականից ոչ շուտ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ փետրվարի 23-ին ելույթ ունենալով Լեւենի կաթոլիկական հաալսարանում:
ՀՀ ԱԱԾ-ն պարզել էր, որ «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչը «ծախել էր» խաղը, ինչից հետո ձերբակալվել էին ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ:
Պարզվում է՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ, եւ նրա ղեկավարած գերատեսչությունն այս տարի նախատեսել է գնել բավական մեծ թվով բույսեր, ծաղիկների սոխուկներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն 80 հատ բույսի համար նախատեսել է հատկացնել 200 հազար դրամ՝ յուրաքանչյուրի համար 2500 դրամ:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընդլայնել երկրի միջուկային զինանոցը: Այս մասին, նա հայտարարել Reutersին տված հարցազրույցի ժամանակ:
Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել՝ տարրալուծելով այն նյութը, որը մնացել էր զոհվածի դեմքին եւ աչքերին:
«Շատ մտահոգիչ է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են քրեական հետապնդումներ Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում անցկացված Սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդներ»:
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանակ ան զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ):
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի քաղաքական ծրագրերը վերջնականապես տապալվեցին: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունների հետ չկարողանալով որեւէ շոշափելի արդյունքի հասնել, ՄԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ:
Փետրվարի 23-ին, ժամը 19:04-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ծովագյուղ գյուղի խաչմերուկի մոտակայքում, այրվում են ավտոմեքենաներ: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Երեւանի քաղաքապետարանը չի շտապում որեւէ կերպ գնահատել համար 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի արարքը, դա որակել օրենքի խախտում եւ համապատասխան տույժ կիրառել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սեդա Հակոբյանը, որը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հարսը, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ նրանք մարզերում ապրող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանին կից «Take-N-Wake» արագ սննդի կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:01-ին, մարվել՝ 07:17-ին:
Քաղաքական ուժերը քարոզարշավին առնչվող վերջին պատրաստություններն են տեսնում: ՀՀԿ-ն «մթության քողի տակ» անգամ իր կարգախոսն է թաքցնում՝ պարտիզանական լռություն պահպանելով քարոզարշավին վերաբերող բոլոր դետալների մասին: Մյուս քաղաքական ուժերն իրենց քարոզարշավն սկսելու են տարբեր տեղերից, տարբեր ձեւաչափերով:
Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձեւակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ եւ ըստ էության չեն մաքսազերծվել: Հիմա այդ հեռախոսները վաճառքում են: