
Վթարի ենթարկված Լևոն Բաղդասարյանը մահացել է

Փետրվարի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարիի հետևանքով «ՎԱԶ-2110»-ի վարորդը՝ 1987 թ. ծնված Լևոն Բաղդասարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.10-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: