
«Թուրքիան չի ցանկանում վերահսկողություն սահմանել Սիրիայի նկատմամբ». Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը հայտարարել է, որ Թուրքիան վերահսկողություն չի սահմանի Սիրիայի նկատմամբ, իսկ թուրքական զորքերը երկրի տարածքը կլքեն միայն ԴԱԻՇ-ի գրոհայիններին ջախջախելուց հետո։ Այս մասին նա հայտնել է RT-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Թուրքիան չի ցանկանում ստանալ ոչ մի վերահսկողություն Սիրիայի նկատմամբ, այլ պարզապես ցանկանում է հաղթել ԴԱԻՇ-ին, այն չեզոքացնել։ Մենք չենք պատրաստվում մնալ Սիրիայում։ Հենց հաղթենք ԴԱԻՇ-ին, եթե տարածքները բավականաչափ մաքրված լինեն և մենք հասկանանք, որ նրանք երբեք չեն վերադառնա, Թուրքիան չի մնա այդ երկրում»,- ասել է Չևիկը։
Նրա խոսքով՝ Թուրքիան վստահ է, որ Ռաքքան հաջողությամբ կազատագրվի, քանի որ դրա հարևանությամբ գտնվում են Թուրքիային հավատարիմ ցեղերը։