Հայաստանը և ԵՄ-ն շուտով կարող են նոր համաձայնագիր ստորագրել. Տիգրան Սարգսյան

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակներս: Այդ մասին  Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,­ասել է նա: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Հայաստանի դիրքորոշումը միշտ էլ այն է եղել, որ մենք պետք է աշխատենք ինչպես ԵՄ­ի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության համար: Մենք չպետք է հակադրենք այս երկու վեկտորները»,­նշել էնա:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը եւ ԵՄ­ն հարկադրված էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել էր Բրյուսելի կողմից:

«Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,­պարզաբանել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728