Ո՞ւմ կողմից է վերահսկվում «Ծառուկյան» դաշինքը. Պարզաբանում է Տիգրան Ուրիխանյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իրենց դաշինքը վերահսկվում է միայն Գագիկ Ծառուկյանի կողմից:

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե միայն իրենց դաշինքն է, որ չի վերահսկվում իշխանությունների կողմից՝ Տ. Ուրիխանյանը նշեց, թե չգիտի՝ լա՞վ է, թե՞  վատ, որ այդ դաշինքը ոչ մեկի կողմից չի վերահսկվում, բայց իրենց դաշինքը վերահսկվում է Գագիկ Ծառուկյանի կողմից:

Լրագրողներից մեկը խնդրեց նաև անդրադառնալ շրջանառվող այն լուրերին, թե իրենց դաշինքի անդամները ՀՀԿ-ի և «Հայկական վերածնունդի» անդամների հետ արդեն ընտրակաշառքներ են բաժանում: Ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանը նշեց, որ ինքը դեռ ահազանգեր չի ստացել ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ, իսկ անձամբ ինքը երբեք չի բաժանել ու չի բաժանելու ընտրակաշառք:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս