Բաժիններ՝

«Թուրքիան անհանգստացած է Իրանի զինվորականների ներկայությամբ Սիրիայում». Իբրահիմ Կալըն

Թուրքիան անհանգստացած է Իրանի զինվորականների ներկայությամբ Սիրիայի տարածքում, չնայած նրանք այնտեղ են գտնվում տեղի իշխանությունների հրավերով, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը։

«Փաստարկներն այն մասին, որ նրանք գտնվում են սիրիական իշխանությունների հրավերով, մեզ համար ինչ-որ արժեք չի ներկայացնում։ Հարկավոր է վերլուծել, թե ում հետ է համագործակցում Իրանը՝ ելույթ ունենալով տվյալ պնդմամբ։ Որքանո՞վ է օրինական համագործակցությունը կառավարության հետ, որը ոչնչացրել է 600 հազար մարդու»,- ասել է նա։

Կալընը ընդգծել է, որ Իրանը Թուրքիայի կարևոր հարևանն է, սակայն Անկարան մտադիր չէ անտեսել նրա ձգտումը՝ ամրապնդել իր հեղինակությունը տարածաշրջանում։

Անդրադառնալով Թուրքիայի հասցեին Իրանի քննադատությանը՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ, նա նշել է, որ այն, մեծամասամբ, անհիմն է։

«Թուրքիային գովելու փոխարեն նրանք մեզ քննադատում են, որին անգամ ուշադրություն չենք դարձնում։ Երբ դուք խոսում եք պետության անունից, ապա պետք է լրջորեն խոսեք՝ հիմնվելով ապացույցների վրա։ Մենք բավական լուրջ պայքար ենք մղում հանուն մեր ազգային անվտանգության, հանուն տարածաշրջանի և սիրիացի ժողովրդի»,- ընդգծել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս