Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Ապրիլի 6–ին ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Ադրբեջան: Ինչպես հայտնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանը, վրացական պատվիրակությունը կմասնակցի Վրաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կկարողանան խաղաղ որոշման հանգել:
Արցախից հայտում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում 2 հայ զինծառայող է զոհվել: Այս պահին քննություն է տարվում` հասկանալու համար` դեպքը դիվերսիոն ներթափանցմա՞ն հետևանք է, թե՞ անօդաչու թռչող սարքից արձակված կրակի:
Երեկ` ապրիլի 5-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` կոչումով գնդապետ, 1976-ին ծնված Յուսիբով Վյուգար Նյուրադդին օղլուի (Yusibov Vüqar Nürəddin oğlu) մասին:
168.am-ի հարցին, թե ի՞նչ է լինելու ռազմական փոխօգնության պայմանագիրը, հնարավո՞ր է, որ այս իրավիճակում չկնքվի, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ փաստաթուղթը մշակման ավարտական փուլում է. «Մենք կնայենք արդեն իրավիճակների զարգացումներին: Վերջնական քննարկում չի եղել, երբ կքննարկենք՝ կտեղեկացնենք»:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրադրության եւ դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին՝ իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով»,-հայտնել է մամուլի ծառայությունը:
«Արդյոք Քիմ և Քլոե Քարդաշյանների` աղոթելու մասին թվիթերյան գրառումները կանխեցին հայ-ադրբեջանական պատերազմը: Իհարկե` ոչ: Սակայն «Թվիթեր»-ում և «Ինստագրամ»-ում հետևորդների մեծ թիվ ունեցող ռեալիթի շոուի աստղ քույրերը շուրջ 175 միլիոն մարդու համար լույս սփռեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տիրող բռնության վրա»,- այս տողերով է իր հրապարակումը սկսել կանադական Global News պարբերականը:
Ապրիլի 7-ի օրվա երկրորդ կեսին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 10-11-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ իր մտահոգությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության զարգացման կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում ասուլիս է հրավիրել, որտեղ ներկայացրել է ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։
«Գևորգ Մանուկյանը ծագումով Հոռոմ գյուղից է (Շիրակի մարզ): Ապրիլի 2-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեսնելով հայկական դիրքերին մոտեցող թշնամու ուղղաթիռը, ամեն ինչ ճիշտ է արել: Նա հանգիստ պատրաստել է իր մարտական զենքը, թիրախավորել ուղղաթիռը, նշան բռնել ու հարվածել: Ուղղաթիռի բեկորները մինչ այսօր գտնվում են չեզոք տարածքում…»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևան` հանդիպում ունենալու Հայաստանի ղեկավարության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդատվություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, նրանք ընդգծել են Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ջաբրահիլում վիրավորված ժամկետային զինծառայող Միքայել Սահակյանի հորեղբոր որդին` Վարդգես Սահակյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Միքայելին ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալ են տեղափոխել այսօր առավոտյան. «Ստացել է բեկորային վնասվածք թոքի հատվածում։ Իր հետ խոսել եմ, լավ է, բժիշկներն էլ ասում են, որ վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում»։
Քիչ առաջ տեղի ունեցավ ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում հակառակորդի կողմից զոհված Ռուբեն Իսկանդարյանի հուղարկավորության արարողությունը: Ռուբեն Իսկանդարյանը ծնվել էր 1993թ., ավարտել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է APA գործակալությունը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շփման գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի սկզբից տեղում իրավիճակի լուսաբանման նպատակով ժամանել եւ ԼՂՀ ԱԳՆ-ում հավատարմագիր են անցել տարբեր երկրների ԶԼՄ-ների 40 ներկայացուցիչներ:
Հետևելով Պաշտպանության բանակի հաղորդագրություններին, ինչպես նաև ադրբեջանական բաց աղբյուրներում տեղ գտած տեղեկություններին՝ Ռազմինֆոն հավաքել է 2016թ. ապրիլի 1-ից մինչև օրս Ադրբեջանի կորուստների ցանկը՝ ներառյալ սպանված և ինքնությունը հաստատված զինծառայողների ցուցակը և շարքից հանված զինտեխնիկայի քանակը:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ են տեղափոխում նիստը, չէ՞, որ դրանով ապացուցում են, որ ԵՏՄ անդամները Հայաստանի կողքին չեն, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ, դա կարող է վերջնական որոշում չլինել, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանրապետության վարչապետը կպարզաբանի»:
«Ռաֆիկի ողջ ընտանիքը` հայրը, մայրը, քույրն ու եղբայրը, Լենինգրադում էին` արտագնա աշխատանքի էին մեկնել, որովհետև այստեղ չէին կարողանում յոլա գնալ, ի՞նչ անենք: Ընտանիքը գիշերն է եկել, որ Ռաֆիկի թաղման արարողությանը մասնակցի»,- ասաց Թորոսյանը:
Արցախում վիրավորված և Հայաստան տեղափոխված զինծառայողների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ զինծառայողները գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են և՛ դեղորայքով, և՛ մասնագիտական օգնությամբ: Նա նշեց, որ զինծառայողներից մեկը, ով գլխուղեղի վնասվածք է ունեցել, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն արդեն երեկվանից նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, դրական դինամիկա է գրանցվում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ծանր կորուստ կրեց. կյանքի 45-րդ տարում վախճանվեց ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեղամ Վաչիկի Գրիգորյանը: Նրա անժամանակ մահը խորապես հուզել է բոլորին:
Խոսելով Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի արձագանքի մասին՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ռուսաստանի դեպքում նա եղել է երկակի վիճակում: Մի կողմից՝ որպես միջնորդ Մինսկի խմբում, մյուս կողմից, քանի որ գործողությունները ծավալվել են ոչ Հայաստանի դեմ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ապա կարելի է ասել, որ ինքն իրեն պարտավորված չի զգացել: Այդ տեսակետից Ռուսաստանի արձագանքը եղել է, այսպես ասենք, որպես միջնորդի: Համենայն դեպս, ինքն էլ է լուրջ դերակատարում ունեցել, շատ լուրջ դերակատարում, այն հարցում, որպեսզի դադարեցվի կրակը»:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը մշակում է ահաբեկչության համար քաղաքացիությունից զրկելու հարցը:
Թուրքիայի հայտարարությունը Ադրբեջանին հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերելու մասին, չի նշանակում, թե Անկարան դրդում է Բաքվին պատերազմի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքին ու Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
«Վաղարշակի (Վաղինակին գյուղում այսկերպ էին դիմում-խմբ) հետ էի՝ մեր շենքի դիմաց, ընկերուհիս զանգեց, ասեց մի քիչ առաջ արի միասին գնանք դպրոց: Վաղարշակին ասեցի՝ կանգնի, ես գնամ ընկերուհուս մոտ, գամ: Երբ արդեն գնում էի, շենքի դիմաց մի ձայն լսեցի, գլուխս բարձրացրի, ոչինչ չէր երեւում, սաղ երկինքը կարմիր էր, ու ընկա գետնին»:
«Ապրիլի 2-ի առավոտից մենք այստեղ ենք` ինչ ասես որ չենք լսել: Ինչքան սուտ կա` լսել ենք այս քանի օրը: Ճիշտ է` ժամանակ չի լինում, որ հեռուստացույց նայենք կամ որևէ այլ լրատվամիջոցով նորություններին տեղեկանանք, բայց, փառք Աստծո, մենք այստեղ ենք` Մատաղիսում, քիչ առաջ էլ Թալիշում էինք: Ոչ մեկն էլ չի պատրաստվում զիջելու, և ոչ մեկն էլ թող հույս չունենա, որ կկարողանա այստեղից մեկ թիզ հող ստանալ»:
«Այս կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար չկա այլընտրանք և Կիպրոսի Հանրապետությունն ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք Համանախագահների դերն այս նպատակին հասնելու հարցում։ Միաժամանակ, մենք հորդորում ենք Թուրքիային՝ զերծ մնալ ցանկացած տիպի գործունեությունից և հայտարարություններից, որոնք ապակայունացնում են ծավալված իրավիճակը»։
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի հերթական նիստը: Այսօր կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: