Այս պատերազմի համեստ հերոսը

Այս օրերին Արցախում գտնվող լուսանկարիչ Գերման Ավագյանը Ստեփանակերտից գրում է. «Գևորգ Մանուկյանը ծագումով Հոռոմ գյուղից է (Շիրակի մարզ): Ապրիլի 2-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեսնելով հայկական դիրքերին մոտեցող թշնամու ուղղաթիռը, ամեն ինչ ճիշտ է արել: Նա հանգիստ պատրաստել է իր մարտական զենքը, թիրախավորել ուղղաթիռը, նշան բռնել ու հարվածել:

Ուղղաթիռի բեկորները մինչ այսօր գտնվում են չեզոք տարածքում…

Գևորգին խոսեցնել հնարավոր չէր: Նա պարզապես ինձ իր տուն հրավիրեց՝ Հոռոմ գյուղ, հուլիսի 17-ին, ճիշտ այն ժամանակ, երբ ինքը կզորացրվի և կվերադառնա բանակից. «Կբերեք ինձ լուսանկարները՝ որպես այս օրերի հիշողություն, այդ ժամանակ էլ կխոսենք», – այսպես եղավ մեր պայմանավորվածությունը Գևորգ Մանուկյանի հետ:

Ամբողջությամբ՝ այստեղ.

 

Տեսանյութեր

Լրահոս