
Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինվորը թոքի հատվածում բեկորային վնասվածք է ստացել

Ջաբրահիլում վիրավորված ժամկետային զինծառայող Միքայել Սահակյանի հորեղբոր որդին` Վարդգես Սահակյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Միքայելին ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալ են տեղափոխել այսօր առավոտյան.
«Ստացել է բեկորային վնասվածք թոքի հատվածում։ Իր հետ խոսել եմ, լավ է, բժիշկներն էլ ասում են, որ վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում»։
Իսկ Հայկ Թորոսյանի հայրը` Դավիթ Թորոսյանն էլ ասաց, որ Հայկի վիճակը գնահատվում է կայուն ծանր. «Մի աչքը բացել է, իսկ երբ հետը խոսեցինք, աչքից արցունք հոսեց»:
Զինծառահող Հրայր Բաղդասարյանի վիճակը դեռ չի փոխվել, դեռևս արհեստական շնչառություն է ստանում ու գիտակցության դեռ չի գալիս։