Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը եւ երկու երկրների համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրադրության եւ դրա խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ: Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին՝ իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով»,-հայտնել է մամուլի ծառայությունը:

Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության առանձին հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930