
Արմեն Աշոտյանը Բրյուսելում ասուլիս է հրավիրել և ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում ասուլիս է հրավիրել, որտեղ ներկայացրել է ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։
«Իհարկե, մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը։ Միաժամանակ շատ կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը։
Բոլորս պետք է մեր տեղեկատվական ջանքերը ուղղենք նաև արտաքին լսարանին։ Շարունակենք օտար լեզուներով համապատասխան նյութերի պատրաստումը և տարածումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Աշոտյանը։