
Թուրքիայում ահաբեկչության համար կզրկեն քաղաքացիությունից

Թուրքիայի արդարադատության նախարարությունը մշակում է ահաբեկչության համար քաղաքացիությունից զրկելու հարցը: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագն այսօր հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկի շուրջ աշխատանքների մասին, որը նախատեսում է Թուրքիայի քաղաքացիությունից զրկում ահաբեկչության համար:
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր երկրի օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, այն է՝ զրկել քաղաքացիությունից ահաբեկչական գործունեությամբ զբաղվողներին, հայտնում է RIA Novosti-ն:
«Քաղաքացիությունից զրկումը գործընթաց է, որը կարգավորվում է օրենքով: Կան որոշակի պլաններ: Նախագահի երեկվա հայտարարությունը ցույց է տալիս, որ խոսքն օրենսդրական նոր նորմայի մասին է: Իհարկե, այդ հարցով աշխատանքներ կկատարվեն»,- հայտարարել է Բոզդագը լրագրողներին: