Քաղաքացիական հիվանդանոցներում ևս կան վիրավորներ. Արմեն Մուրադյան

Արցախում վիրավորված և Հայաստան տեղափոխված զինծառայողների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ զինծառայողները գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են և՛ դեղորայքով, և՛ մասնագիտական օգնությամբ: Նա նշեց, որ զինծառայողներից մեկը, ով գլխուղեղի վնասվածք է ունեցել, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն արդեն երեկվանից նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, դրական դինամիկա է գրանցվում:

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիական հիվանդանոցներում ևս կան հիվանդներ, մեծ մասամբ նրանց վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Նա նշեց նաև, որ սփյուռքահայ բժիշկները զանգահարել են և իրենց պատրաստակամությունը հայտնել ինչպես՝ նյութապես օգնելու, այնպես էլ՝ ներկա գտնվելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930