Բաժիններ՝

Անկարան Բաքվին չի դրդում պատերազմի. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի հայտարարությունը Ադրբեջանին հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերելու մասին, չի նշանակում, թե Անկարան դրդում է Բաքվին պատերազմի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքին ու Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն մասնակցում էր իրանական Ռամսար քաղաքում Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը:

«Ինչ-որ երկիր գալիս և օկուպացնում է Լեռնային Ղարաբաղը, շրջան, որը պատկանում է Ադրբեջանին, իսկ հետո փորձում է մեղավոր համարել Ադրբեջանին և Թուրքիային: Նման դիրքորոշումը մարդկային չէ: Հարկավոր է ազնիվ և արդար լինել: Օկուպացված հողերը պատկանում են Ադրբեջանին»,- հայտարարել է թուրք դիվանագետը:

Նրա խոսքով՝ Անկարան կողմ է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930