ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել ինտենսիվացնել ԼՂ հարցով բանակցությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդատվություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, նրանք ընդգծել են Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ալիևն այսօր ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը:
«Համանախագահները ողջունել են զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը: Նրանք ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է կրեն ավելի ինտենսիվ բնույթ ու պետք է որքան հնարավոր է գտնել խնդրի լուծում»,- հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը:
Հայտնի է, որ համանախագահները ավելի ուշ կուղևորվեն Ստեփանակերտ և Երևան, որտեղ մտադիր են խորհրդատվություններ անցկացնել: