Ոչինչ չէր երեւում, երկինքը կարմիր էր. պատմում է մահացած 12-ամյա Վաղինակի հարևանուհին. news.am

Մարտունու Զորավան գյուղում ապրիլի 2-ին «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետեւանքով մահացած 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը արկի ընկնելու վայրից մետրերի հեռավորության վրա է եղել: Այս մասին Արցախում NEWS.am-ի հատուկ թղթակցի հետ զրույցում պատմել է մահացած երեխայի հարեւանուհին, որը պայթյունից րոպեներ առաջ նրա հետ է եղել:

«Վաղարշակի (Վաղինակին գյուղում այսկերպ էին դիմում-խմբ) հետ էի՝ մեր շենքի դիմաց, ընկերուհիս զանգեց, ասեց մի քիչ առաջ արի միասին գնանք դպրոց: Վաղարշակին ասեցի՝ կանգնի, ես գնամ ընկերուհուս մոտ, գամ: Երբ արդեն գնում էի, շենքի դիմաց մի ձայն լսեցի, գլուխս բարձրացրի, ոչինչ չէր երեւում, սաղ երկինքը կարմիր էր, ու ընկա գետնին»,-պատմել է Արփինե Ղուկասյանը:

Պայթյունի ականատես Արփինեն դեպքից այլ մանրամասնություններ չի հիշել, ուշքի է եկել այլ վայրում:

«Հետո ես էլ չեմ հիշում, աչքերս բացեցի, տեսնեմ՝ Վաղարշակենց նկուղում եմ: Դուրս եկա պատշգամբ, մայրիկս վազում էր: Մայրիկիս հետ գնացինք նկուղ, բայց մի մարդ եկավ, ասաց, որ դրսում վիրավոր երեխաներ կան: Ես ու մայրիկս դուրս եկանք, Վաղարշակի մամային տեսանք, ձեռքերը արյունոտ վազում էր»,-պատմել է Արփինեն:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս