Ինչո՞ւ է ԵՏՄ վարչապետների նիստը Երևանից տեղափոխվում Մոսկվա

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ներկայիս իրավիճակից ելնելով` ԵՏՄ վարչապետների նիստը կարող է տեղափոխվել Մոսկվա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ համենայն դեպս, որտեղ էլ լինի նիստը, ՀՀ հիմնական խնդիրը, ինչպես բոլոր գործուղումների ժամանակ, այսօր Ղարաբաղյան հարցն է:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ են տեղափոխում նիստը, չէ՞, որ դրանով ապացուցում են, որ ԵՏՄ անդամները Հայաստանի կողքին չեն, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ, դա կարող է վերջնական որոշում չլինել, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանրապետության վարչապետը կպարզաբանի»:

Մեր հարցին, վիրավորական չէ՞, որ նիստը այստեղ չի կայանում, որ ԵՏՄ երկրների ղեկավարները խուսափում են Հայաստան ժամանել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե փոխադարձ համաձայնության արդյունքում պետք է լինի, և դա վերջնական որոշում չէ:

Մեր հարցին, արդյոք Երևանը վտանգավո՞ր է, որ պատճառաբանվում է սահմանի ռազմական գործողությունները, Վ.Բաղդասարյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Դե, բնականաբար, ոչ: Դուք արդեն այլ տեսանկյունից եք նայում, կարող է ավելի նպատակահարմար է, չբողոքելու համար, ընդհանրապես չարվի, կամ տեղափոխվի»:

Տեսանյութեր

Լրահոս