Ռաֆիկը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ, դրա համար էլ հակառակորդը հետո խոշտանգել է նրա դին. yerkir.am

Արցախում հակառակորդի հետ կռվում զոհված տղաներից մեկն էլ շարքային Ռաֆիկ Հակոբյանն է: Զինծառայողը Թալիշի շրջանի Կարմրաշեն գյուղից էր::

Գյուղապետի տեղակալ Սամվել Թորոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղան երկու ամսից պետք է զորացրվեր:

«Ռաֆիկի ողջ ընտանիքը` հայրը, մայրը, քույրն ու եղբայրը, Լենինգրադում էին` արտագնա աշխատանքի էին մեկնել, որովհետև այստեղ չէին կարողանում յոլա գնալ, ի՞նչ անենք: Ընտանիքը գիշերն է եկել, որ Ռաֆիկի թաղման արարողությանը մասնակցի»,- ասաց Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ Ռաֆիկը գյուղում «անունով» տղաներից մեկն էր` լավ առումով, քանի որ առաքինի էր, մյուսներին հասնող: «Էնպես չի, որ հիմա ուղղակի գովում եմ, բոլորը գյուղում նույնը կասեն»,- ասաց գյուղապետը:

Թորոսյանը նշեց նաև, որ իրենք տեղյակ են նաև, որ Ռաֆիկը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ, դրա համար էլ հակառակորդը հետո խոշտանգել է նրա դիակը:

Տեսանյութեր

Լրահոս