
ԼՂ հակամարտությունը կհաջողվի կարգավորել, այլ տարբերակ պարզապես չկա. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կկարողանան խաղաղ որոշման հանգել:
«Մենք ելնում ենք դրանից, որ կհաջողվի, ու այլ տարբերակ մենք պարզապես չունենք»,- հայտարարել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հակամարտող կողմերին կհաջողվի գալ խաղաղ որոշման:
«Եթե մենք մեզ թույլ տանք կասկածել, ապա դա շատ վտանգավոր տրամաբանություն կլինի, որը կարող է ոգևորել նրանց, ովքեր իսկապես չեն ցանկանում խաղաղ կարգավորում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: