Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
Անդրադառնալով հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ եթե ընկերությունը ներդրումը չիրականացնի, ապա հատկացվող հողը հետ կվերցվի:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանն այսօր հայտարարել է, որ ապրիլի 5-6-ին Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով տանկեր, ականանետներ, նռնականետներ և այլ զինատեսակներ: Ադրբեջանը տանկով կրակել է շտապօգնության մեքենայի վրա:
Ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը խախտվել է ամենագլխավոր իրավունքը՝ կյանքի իրավունքը: Ստեփանակերտում այս մասին հայտարարել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը և ընդգծել, որ խախտվել են նաև Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյա լ կոնվենցիաներով սահմանված պահանջները:
Մոսկվան անհանգստացած է Թուրքիայի նահանգների քրդաբնակ բնակավայրերում բռնության բարձր մակարդակից ու կոչ է անում Անկարային հրաժարվել քրդական խնդրի ուժային լուծումից: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԼՂՀ ՊԲ-ն այսօր հայտարարել է Հայաստանի զինուժի կորուստները ապրիլի 1-ից ծավալված մարտերի ընթացքում:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության և Իսրայել պետության իր գործընկերներին և իշխանություններին՝ կոչ անելով չեղարկել Ադրբեջանի հետ ունեցած ռազմական համագործակցության պայմանագրերը, դադարեցնել պայմանագրերով նախատեսված զինատեսակների մատակարարումն ու սպասարկումը, քանի որ նախկինում ձեռք բերված զենքի գործադրմամբ Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում կատարել է ռազմական հանցագործություններ` խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներ և պատերազմի կանոններ, որոնք ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերով:
«Այն հաղթաթուղթը, որ ընձեռեց այս օրերին հայ զինվորի բազուկը, իշխանությունները պարտավոր են ձևակերպել՝ որպես մեր դիվանագիտական հաղթանակ, պարտադրելով համանախագահներին և թշնամուն՝ գրանցել մեր ռազմական ձեռքբերումը՝ իբրև դիվանագիտական հաղթանակ»,- համոզված է Գագիկ Գինոսյանը:
Արցախում մահացած զինծառայող Նարեկ Վարդանի Մկրտչյանը Սյունիքի մարզի Որոտան համայնքից է: 1996թ. ծնված Նարեկը 10 ամիս անց կավարտեր ծառայությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջնայանը:
ԼՂՀ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանը, հիմք ընդունելով 2016 թ. ապրիլի 5-ի գիտխորհրդի որոշումը (արձանագրություն հ.7), դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Որոշման կայացման հիմքում հետևյալ
Քիմ Քարդաշյանն Instagram-ում 66 միլիոն հետևորդներ ունի, սակայն դա նրան Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության փորձագետ չի դարձնում: Նման տեսակետ հայտնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում հավատարմագրված Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլին Սուլեյմանը, ով Foreign Policy-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Քիմ Քարդաշյանին:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ տարած հաղթանակից հետո ստացած տպավորություններով (2:1):
«Անհանգստություն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինվորականների եւ քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ: Մենք Բաքու ենք եկել այն ուղերձով, որ հասնենք բանակցություններում առաջընթացի, թույլ չտրվի նոր կորուստներ, կրակը պետք է անհապաղ դադարեցվի»,- հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը Բաքու է ժամանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսատանցի եւ ֆրանսիացի գործընկերների հետ
«Հակամարտության կողմերը երկուսն են` ԼՂՀ-ն և Ադրբեջանը, Հայաստանը ներքաշված է այս հակամարտության մեջ: Ադրբեջանի ոչ կառուցողականության պատճառով ԼՂՀ-ն այժմ ոչ լիարժեք կողմ է, սակայն համանախագահները գալիս են Արցախ, բանակցություններ վարում ԼՂՀ ղեկավարության հետ: Արցախը կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ է»,- ասաց Բաբայանը: Նրա խոսքով` ներկայում բանակցությունների ձևաչափը խեղաթյուրված է, քանի որ ի սկզբնե եղել են բանակցության երեք կողմեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բեռլինում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ:
Ս.թ. ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև:
Արցախում զոհված զինծառայող, շարքային Արամ Արայիկի Աբրահամյանը ծնվել է 1996թ.: Շարքային զինծառայողն Արմավիրի մարզի Արտիմետ համայքից է:
«Այս 4 օրվա պատերազմը, որ, ես չեմ կարծում, որ ավարտված է, այնուամենայնիվ, 1994 թ.-ից հետո ամենալայնածավալն է եղել իր աննախադեպությամբ, կիրառվող սպառազինությունների մասով: Մենք պետք է ունենանք հստակ պատասխան այս պատերազմին, այն պետք է լինի քաղաքական, իրավական և ռազմական»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա` քաղաքական և իրավական պատասխանը հայկական կողմն ուշացնում է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը նույնպես ներկա էր Ռուբենի հուղարկավորմանը:
«Սա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, Քելբաջարի ճանապարհն է
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կոչ է անում թույլ չտալ ևս մեկ ճակատի բացում Կովկասում ԼՂ պատերազմի տեսքով: Այսօր Ֆրանսիայի նախկին վարչապետը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմի ընթացքը: Ֆիյոնի խոսքով` կոնֆլիկտի ավելի քան 20 տարվա կասեցումից հետ, Լեռնային Ղարաբաղը այժմ նորից գտնվում է երկու քարի արանքում:
Իրանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի միջև:
«Մենք բոլոր առումներով ուշադրության տակ ենք պահում զոհվածների, վիրավորների և անհետ կորածների բոլոր խնդիրները: Ժամանակ պետք չէ, որպեսզի մենք իմանանք, որ այդ ցավը նաև հպարտություն է: Դա մեր ազգի հպարտությունն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Զինադադարն ո՞ւմ կողմից պետք է կնքվի. Դավիթ Բաբայանը պատասխանում է լրագրողների հարցերին (ուղիղ)
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող Վարդան Սուրիկի Թադևոսյանը ծնվել է 1990թ.: Նա ծնունդով Շիրակի մարզի Գետափ համանքից է: Համայնքի ղեկավարը 168.am-ին հայտնեց, որ 1995թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Արցախ և բնակվել այնտեղ: Համայնքի ղեկավարը նրա ընտանիքին բնութագրեց որպես լավ, հայկական ընտանիք: «Ինքն էլ խելոք, շնորհքով, խելացի տղա էր»,- ասաց համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0):
«Այո, վերահսկողությունն ամբողջությամբ Պաշտպանության բանակի ձեռքերում է: Այսօր կրակի դադարեցման շրջանակներում պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից, բայց այդ ամենը վերահսկվում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե այսօր մեր դիրքերի առումով ունե՞նք ապրիլի 1-ի իրավիճակը:
Կեսօրվա ժամը մեկին հրամանատարը մեզ թույլ տվեց ավելի մոտենալ սահմանին. Հրադադար էր հայտարարվել։ Երկու կիլոմետր կտրելուց հետո զինվորները կանգնեցրին մեզ՝ ճանապարհին «աշխատել էր» թշնամական «Շիլկա»ն։ Մեզ ուղեկցող սպան հայհոյեց. «Էդ սողունները հրամանը չե՞ն ստացել, ինչ է»։ Քիչ անց նորից թույլ տվեցին առաջ գնալ։
Ապրիլի 6-ին Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ ապրիլի առաջին օրերի մարտերում ադրբեջանցիների թողած դիակներից մեկի լուսանկարից ճանաչել է անհետ կորած համարվող իր հարազատին` լեյտենանտ Գաբիլ Օրուջելիևին: Սպանված սպան ևս Նախիջևանի բնակիչ էր: