Երևանում և մարզերում այսօր տեղի կունենան Արցախում զոհված զինծառայողների հուղարկավորության արարողություններ:
Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը եւ հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարը եւ թույլ չտալ լարվածության սաստկացում: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորումն է քննարկվելու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը, որն ապրիլի 7-ին կկայանա Բաքվում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով ՌԴ մեդիաֆորումի մասնակիցների առջեւ, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգում:
Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Lexus մակնիշի 77 CC 071 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով հայտնվել ձորում:
Առաջնագիծ` զինադադարից առաջ
«Հրամատարի հրահանգին, որ թողնի՝ հեռանա, Քյարամը չի ենթարկվել, ասել է՝ չեմ կարող ձեզ թողնել եւ մինչեւ վերջին վայրկյանը հրամանատարի հետ կռիվ է տվել թշնամու դեմ: Դիրքում նրանից բացի մի զինվոր էլ է եղել, երեքով էլ մահացել են»,- պատմում են ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած թեժ մարտերում զոհված Քյարամ Սլոյանի մասին:
Երեկոյան տեղեկացանք, որ Մեդվեդեւի անվտանգության աշխատակիցներն արդեն Հայաստանում են:
Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտել սկսված բռնությունների կապակցությամբ: Ի վերջո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների գործն է խաղաղության ու հրադադարի հասնելու նպատակով քաղաքական կամքի դրսեւորումը: Մենք մեր կողմից, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու ենք երկու կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու մեր ջանքերը:
Հարցազրույց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ
«Նման գործելաոճը բնորոշ է ծայրահեղական իսլամիստներին, նրանց անմարդկային բնավորությանը, նրանք գիշատիչ կենդանիներ են: Ադրբեջանցիներն էլ նույն բարբարոս թուրքերն են և ոչնչով չեն տարբերվում նրանցից: Այդպիսիք աշխարհի «երեսին» չպետք է մնան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թամոյանը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի տրամադրության տակ այդ զինատեսակն առկա չէ։
Մենք ունենք հիմքեր այդպիսի կարծիք հայտնելու, որովհետեւ բախումների ժամանակ մեր զինվորները առերեսվել են այնպիսի մարդկանց հետ, որոնք խոսում էին արաբերեն, թուրքերեն եւ որոնց զգեստը տարբերվում էր: Հիմք ունենք պնդելու, որ այդ ահաբեկիչներն այստեղ են:
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Այս հարձակումն անակնկալ չէր… Տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վատ սովորություն է որդեգրել՝ ռազմական հարձակումներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ միջազգային խաղաղ բանակցությունների կամ գագաթնաժողովների անցկացման օրերին:
ԼՂՀ շփման գծի հարավային դիրքեր երեքշաբթի հասան երկրապահ կամավորականները, և հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին։
«Պահանջում եմ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության ՄԱԿ-ի մեխանիզմ»,- ասել է ֆրանսիացի սենատորը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հիմնադրամից Արցախին է փոխանցվել 1 միլիոն ՀՀ դրամ։
«Փորձում ենք թիկունքից ինչ հնարավոր է` տալ, որովհետև զինվորների մեջքը պետք է պինդ պահել, որ ոչ մի վայրկյան այնտեղ չտեսնեն` այստեղ ինչ-որ մեկի վիզը ծուռ է, կամ այստեղ վախենում ենք: Պետք է թիկունքը պահել, որովհետև իրենց ոգին պիտի միշտ ամուր լինի»:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
«Հենց Արցախում սկսվեց լարվածությունը, մենք անհանգստացանք, որոշեցինք հավաքվել և տեսնել, թե ինչով կարող ենք օգտակար լինել: Փորձեցինք հասկանալ, թե ինչի կարիք կա, համակարգեցինք և պատրաստեցինք միջոցառման ազդը: Ապրիլի 4-ից սկսել ենք հավաքագրումը, ակտիվությունն ու մարդկանց պատրաստակամությունը մեծ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Անի Հովհաննիսյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գալիս է տարածաշրջան՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Հանդիպումները կսկվեն վաղը՝ ապրիլի 6-ին, Բաքվում:
Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչի» չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից:
ԱՄՆ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում երկու կողմերի համաձայնեցումը կրակի դադարեցման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Այս պահի դրությամբ Razm.info-ին հայտնի դարձած, ոչնչացված և ինքնությունները ճշտված ադրբեջանցի զինծառայողներն են (ցանկը պարբերաբար թարմացվում և լրացվում է նոր անուններով):
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են որոշել թիմի մի քանի ֆուտբոլիստների ապագայի հետ կապված հարցերը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչի մասին հաղորդել է գերմանական ակումբի մարզչական տնօրեն Միխայել Ցորկը:
30-ամյա մայոր Հայկ Թորոյանը Մատաղիսի դիրքեր զենք մատակարարելիս շրջափակման մեջ է ընկել ու զոհվել:
«Հարավային օկրուգը նման բնույթի զորավարժություններ այդ հատվածում ժամանակ առ ժամանակ իրականացնում է, բայց հասկանալի է, որ երբեմն դրանք քաղաքական երանգներ են ունենում, և երբեմն անհարկի դրանց քաղաքական ենթատեքստ է տրվում»,- նկատեց Ցիգանոկը:
Ապրիլի 5-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի և Նուբարաշենի խճուղու խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: