ԼՂՀ-ում Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան լուսաբանում են տարբեր երկրներից ԶԼՄ-ների 40 ներկայացուցիչներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի սկզբից տեղում իրավիճակի լուսաբանման նպատակով ժամանել եւ ԼՂՀ ԱԳՆ-ում հավատարմագիր են անցել տարբեր երկրների ԶԼՄ-ների 40 ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:

«Ինչպես ԼՂՀ ԱԳՆ-ը, այնպես էլ երկրի համապատասխան պետական կառույցները ստեղծված իրավիճակում մաքսիմալ հնարավոր օժանդակություն են ցուցաբերում լրագրողներին: Մենք սկզբունքերոն չենք միջամտում ԼՂՀ-ում գտնվող լրագրողների գործունեությանը եւ ԶԼՄ-ների խմբագրական քաղաքականությանը, որոնք նրանք ներկայացնում են: Ռեպորտաժները, որոնք հրապարակվում են Լեռնային Ղարաբաղից, անդրադարձնում են լրագրողների եւ ԶԼՄ-ների` իրենց տեսակետը»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:

«Ինտերֆաքս»-ը հայտնել է, որ համաշխարհային ԶԼՄ-ների մոտ 30 ներկայացուցիչներ մեկնել են Ադրբեջան, որտեղ նրանք այսօրվանից սկսած պետք է ծանոթանան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին, որտեղ վերջին երեք օր ինտենսիվ մարտական գործողություններ են տեղի ունեցել: Գործակալությունը հայտնել է, որ արտասահմանյան լրագրողների ճանապարհորդությունը առանջագծի գոտի կկազմակերպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս