Բաժիններ՝

Բաքուն ռուս գիտնականներին արգելել է «ուսումնասիրել» Ադրբեջանի պատմությունը

RIA «Դերբենտ» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտին, հայտնում է, որ ակադեմիայի մի խումբ գիտնականներ բողոք են հայտնել և փաստացի արգելում են ուսումնասիրել Ադրբեջանի պատմությունը՝ առանց Բաքվի հետ համաձայնեցման:

Կայքը հաղորդում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել վերջիններիս բողոք-նամակը, որտեղ ադրբեջանցի «գիտնականները» իրենց բողոքն են հայտնում այն բանի առնչությամբ, որ ՌԴ ԳԱԱ Դաղստանի գիտական կենտրոնի «որոշ աշխատակիցներ վարում են բացահայտ հակաադրբեջանական գործունեություն՝ միջամտելով Ադրբեջանի գործերին, ոտնձգություններ կատարում նրա տարածքային ամբողջականության և պատմամշակութային ժառանգության նկատմամբ»:

Ադրբեջանական հիստերիայի առիթը հոկտեմբերի 21-23-ը Երևանում անցկացված «Իրան և Կովկաս. 20 տարի» միջազգային համաժողովն է եղել, որտեղ քննվել են Կովկասի բնիկ ժողովուրդների՝ ավարների, լեզգիների, թալիշների, ավարների պատմության հարցերը:
Համաժողովին մասնակցել էին նաև ռուս գիտնականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930