
Աստվածաշունչը հասանելի է էլեկտրոնային տարբերակով

Հայերեն Աստվածաշունչն արդեն հասանելի է էլեկտրոնային տարբերակով: Այն ներբեռնել է արդեն 8 379 օգտատեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի պաշտոնական կայքի հեղինակ, թեմի էլեկտրոնային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը։ «Նախագծի հեղինակը, ով չի ուզում ներկայանալ, այժմ Աստվածաշնչի գրաբար տարբերակն է ուզում հասանելի դարձնել էլեկտրոնային տարբերակով»,ասաց նա:
Էլզա Մանուկյանի խոսքով` նախագծի հեղինակն աշխատանքը կատարում է կամավոր սկզբունքներով: «Նա եկավ, ստացավ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը եւ անցավ աշխատանքի»,- հավելեց նա: