Հայաստան եկող տրանսֆերտների թիվը շարունակում է նվազել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստան մուտք գործող մասնավոր տրանսֆերտների ծավալները շարունակում են գահավիժել: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալներով, սեպտեմբերին տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 31 միլիոն դոլար:
Անցած տարվա նույն ամսվա համեմատ ծավալը նվազել է 1.6 անգամ: Մասնավոր տրանսֆերտների նման կտրուկ անկում նախկինում կարծես չի գրանցվել: Սա ուշագրավ է նրանով, որ Ռուսաստանում ֆինանսական առերևույթ կայունությունը և ռուբլու փոքր-ինչ արժեվորումը հույսեր էին ներշնչում, որ տրանսֆերտների նվազումը այս աշնանը կդադարի, ինչը, սակայն, տեղի չի ունենում: Մեր տնտեսությունը չափազանց մեծ կախում ունի տրանսֆերտներից, և որպես տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառ նշվում է տրանսֆերտների նվազումը: Փաստորեն ճգնաժամի այդ պատճառը գնալով խորանում է, հետևաբար, ճգնաժամը` նույնպես»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։