Բաժիններ՝

Քնելուց առաջ սմարտֆոնից օգտվելը վտանգավոր է. պարզաբանում են Թագավորական քոլեջի գիտնականները

Գիտնականները խոսել են քնելուց առաջ սմարտֆոններից օգտվելու վտանգավորության մասին: Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները պատմել են, որ վտանգավոր է, երբ պատանիներն ու երեխաները քնից առաջ սմարտֆոն են օգտագործում: EurekAlert-ը փոխանցում է գիտնականների վարկածը, ըստ որի՝ սմարտֆոնները կարող են վնասել դեռահասներին անգամ այն ժամանակ, երբ պարզապես դրանք գտնվում են ննջասենյակում:

Գիտնականների հետազոտություններին մասնակցել են 6-19 տարեկան թվով 125 հազար երեխաներ: Այս վարկածից առաջ ուսումնասիրվել են մի շարք աշխատություններ:

Ըստ գիտնականների՝ անընդհատ քնից առաջ սմարտֆոնից օգտվելը կարող է հանգեցնել անքնության: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ առողջ քունը խանգարվում է անգամ այն դեպքում, երբ սմարտֆոնը պարզապես դրված է լինում սենյակում: Դեռահասներն ու երեխաներն անընդհատ սպասում են նոր հաղորդագրության կամ իրենց սիրելի խաղի մասին նոր ծանուցման, ինչն էլ առաջացնում է լարվածություն: Անառողջ քնի պատճառով վատանում է երեխաների ախորժակը, առաջանում են հոգեբանական խնդիրներ, ճարպակալում: Անքնությունը կարող է հանգեցնել նաև երեխայի աճի կանգի և իմունային համակարգի թուլացման:

Ըստ գիտնականների՝ հետագայում իրավիճակը դեպի լավը չի փոխվի, քանի որ մարդիկ անընդհատ ավելի կախված են դառնում տարատեսակ գադջետներից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս