
Էստոնիան մեղադրում է ՌԴ-ին իր օդային տարածքը խախտելու մեջ

Էստոնիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը մեղադրել է ռուսական կողմին մեկ օրվա ընթացքում երկու անգամ երկրի օդային տարածքը խախտելու մեջ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, էստոնացի զինվորականները նշել են, որ օդային սահմանը խախտել է ԱՆ-148 ինքնաթիռը:
«Ռուսական ԱՆ-148 ինքնաթիռը նեյեմբերի 2ին երկրի օդային տարածքը խախտել է Վայնդլոո կղզու մոտ` շուրջ մեկ ու կես րոպեի ընթացքում»,- նշել են Էստոնիայի պաշտպանական գերատեսչությունում:
Դեպքի առնչությամբ Էստոնիայում ՌԴ դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն: